Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Բուֆֆոնը գիտի Իտալիայի միակ տաղանդավոր ֆուտբոլիստի անունը

Բուֆֆոնը գիտի Իտալիայի միակ տաղանդավոր ֆուտբոլիստի անունը
28.09.2018 | 19:48

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի կարծիքով իր ներկայիս թիմակից Մարկո Վերատին այս պահին Իտալիայի միակ տաղանդավոր ֆուտբոլիստն է:
«Մարկոն անհավանական խաղացող է: Այս պահին նա համարվում է իտալական ֆուտբոլի միակ իրական տաղանդավոր խաղացողը։ Դա վերաբերվում է նրան, թե ինչպես է խաղում, ինչպես է վարվում գնդակի հետ ու տեսնում դաշտը: Նրա համար շատ դժվար կլիներ, եթե խաղար հասարակ ֆուտբոլիստների հետ, քանի որ նրանք պարզապես չէին հասկանա Վերատիին», - Բուֆֆոնի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ